1 մարտի 2018 - 17:21 AMT
«Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել ռումբի մասին կատակի համար

ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել:

Նախաթռիչքային զննության ժամանակ ուղևորը, որը մտադիր էր Երևան մեկնել, կատակել է իր մոտ ռումբի առկայության մասին՝ պատասխանելով օդանավակայանի աշխատակցի հարցին, հայտնում է ren.tv-ն «112» Telegram ալիքի վրա հղումով:

Զգոն տեսուչը կանչել է անվտանգության աշխատակիցներին և իրավապահներին, որոնք չկայացած ուղևորին հանձնել են տրանսպորտային ոստիկանությանը: