2 մարտի 2018 - 10:47 AMT
Ավելի շատ ծխախոտ, ավելի քիչ խմիչք. Ինչ է արտադրվել ՀՀ-ում հունվարին

2018 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 56%-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում արտադրվել է 12,1 մլրդ դրամի ծխախոտային արտադրատեսակ:

Ընթացիկ տարվա հունվարին 3,5%-ով աճել է նաև սննդամթերքի արտադրությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 17,2 մլրդ դրամ: Մեկ ամսում Հայաստանում կտրուկ նվազել է խմիչքի արտադրությունը՝ մոտ 15%-ով. երկրում արտադրվել է 6,1 մլրդ դրամի խմիչք:

2018 թվականի հունվարին Հայաստանի արտահանումն աճել է 45,2%-ով՝ կազմելով $176,7 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է մոտ 49%-ով` կազմելով $327,5 մլն, առևտրաշրջանառությունը ՝ 47,6%-ով:

14,4%-ով աճել է նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը, 85,2%-ով՝ կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքինը, թղթի և թղթից իրերինը՝ 85,9%-ով, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերինը՝ 96,6%-ով: