Հայաստանի գործադիր, օրենսդիր մարմինները և ՏԻՄ-երը վերջին մեկ տարում մշակել, ընդունել կամ մտադիր են ընդունել եկրի առողջապահական, պաշտպանական, կրթական և այլ ոլորտներին վերաբերող մի շարք նախագծեր, որոնք արգելքներ և սահմանափակումներ են նախատեսում ՀՀ քաղաքացիների համար: PanARMENIAN.Net – ը մեկտեղել է հանրային բուռն քննարկումների տեղիք տված և արտասովոր արգելքները՝ սահմանված պետության կողմից:
Հայաստանում բացօթյա տարածքներում, լիֆտերում ու մեքենաներում ծխելը կարգելվի
Արգելվել է ծեծել ընտանիքի անդամներին՝ կնոջը, երեխաներին, ամուսնուն
Չնախատեսված վայրում աղբ թափելը արգելվել է (հաշիվը կորցրել ենք՝ թե որերորդ անգամ)
Մարտի 1-ի արգելվել է մի շարք դեղամիջոցներ գնելը՝ առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի
Ապրիլից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան
Կառավարության նիստերը դռնփակ են լինելու, լրագրողներին կարգելվի դրանց հետևել ուղիղ հեռարձակմամբ
Երևանի քաղաքապետարանն էլ մտադիր է արգելել նաև Ավագանու նիստերի լուսաբանումը նիստերի դահլիճից
Արգելվել է հատել «Դիլիջան» ազգային պարկի ծառերը
Հայաստանում չափահաս տղաներին արգելվել է տարկետում ստանալ՝ քանի դեռ չեն ծառայել բանակում
Երեկոյան 23:00-ից հետո Երևանում հոբելյանական 10-միլիոներորդ անգամ արգելվել է բարձր երաժշտություն միացնելն ու հրավառությունը անելը
ՀՀ դատարաններ արգելվել է բիլիարդի կիյ, միկրոբներ ու սողունների բերել
Պետությունն ուզում է արգելել ԳՄՕ-ների (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների) գործածությունը Հայաստանում
Մաշտոց-Պուշկին խաչմերուկից աջ՝ դեպի Սարյան փողոց թեքվելը արգելվել է
ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում հայաստանյան արտադրողներին 25 տարի անց կարգելվի օգտագործել «կոնյակ» բառը՝ արտադրանքի անվան մեջ
Կառավարությունը մշակում է կարգ, որը կարգելի 6 տարեկանից հին մեքենաների՝ որպես տաքսի շահագործումը