2 մարտի 2018 - 15:46 AMT
Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհը կնորոգվի

Կառավարության պահուստային ֆոնդից 1,113 մլրդ դրամ կհատկացվի Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի ասֆալտապատման համար: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Որոշման համաձայն՝ գումարը կհատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որից ավելի քան 1 մլրդ դրամն ուղղվելու է շինարարական աշխատանքների, 6,3 մլն դրամը՝ հեղինակային հսկողության, և 11,7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների կատարմանը:

Նախատեսվում է հիմնանորոգել 9,435 կմ ճանապարհահատված: