«Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին և այլոք:
Հայաստանի 13 ներկայացուցչից լավագույն արդյունք է ցույց տվել Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հաղթող է դարձել Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր:
Մրցաշարին մասնակցել է մոտ 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր: