2 մարտի 2018 - 17:54 AMT
Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանն ՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովրդների, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: