2 մարտի 2018 - 17:59 AMT
ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից

Կառավարությունը մտադիր է շինշիլաներ (կրծող) ներմուծող տնտեսվարողներին ազատել ավելացված արժեքի հարկից: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի նպատակը Հայաստանում բարձրարժեք տոհմային շինշիլաների ներկրման և բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է hանրապետությունում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման անհրաժեշտությամբ:

«Շինշիլաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը»,- ասվում է հիմնավորման մեջ: