2 մարտի 2018 - 18:46 AMT
Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ նոր նախագահի մասին

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղենիշերն ուրվագծվում են երկկողմ մի շարք համաձայնագրերում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին լրագրողի հարցին:

«Ես կարծում եմ, որ նման հայտարարություն անելու իրավունքը նախագահի աշխատակազմին է վերապահված: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին ամրագրվել է երկկողմ համաձայնագրերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների և բանակցությունների ընթացքում՝ ելնելով նախևառաջ «երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից: