3 մարտի 2018 - 12:00 AMT
Ֆրանսիական TV5 Monde. Հայաստանում մոտ 40.000 մշակութային գանձ կա

Ֆրանսիական TV5 Monde հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Հայաստանի մասին՝ շեշտը դնելով խաչքարերի քանդակման արվեստի վրա: Հայաստանում մինչ օրս 40.000 մշակութային գանձ՝ խաչքար կա, ասվում է ռեպորտաժում:

«Խաչքարերը միշտ գտնվում են եկեղեցիների հարևանությամբ կամ գերեզմանոցներում, վանքերի պատերի մեջ կամ կամուրջներին: Դրանք, որպես կանոն, դեպի արևմուտք են նայում: Խաչքարերը դնում են ի հիշատակ հանգուցյալների, ռազմական հաղթանակի կամ պատմական իրադարձության պատվին: Դա խաչի մեծարման դրսևորում է, որը քրիստոնեական հավատի և հայկական ինքնության պահպանման դրսևորում է»,-ասվում է ռեպորտաժում, հայտնում է «Sputnik Արմենիանն»:

Հաղորդման հեղինակները հայաստանյան մի քանի եկեղեցի ու վանք են այցելել և Վանաձորի խաչքարերի արվեստանոց: «Վանաձորը քիմիական արդյունաբերության կենտրոնն է եղել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո գործարանները կանգնել են: Դրանց պատերը դեռ կանգուն են և տեսանելի Փամբակ գետի կիրճի կանաչ բնապատկերի ֆոնին»,-պատմում եմ հեղինակները:

Քաղաքի արվեստանոցներից մեկում Սերգեյ Դանիելյանը, որը տեղի գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտներից է, վերածնում է հին արվեստը: «Ես արդեն 500 խաչքար եմ ստեղծել և ոչ մեկը մյուսին նման չէ: Ես հավատում եմ, որ Աստված ինձ ուժ է տվել դրանք 1000-ին հասցնելու համար»,-ասել է վարպետը:

1972-ին նա Հայաստանում այն սակավաթիվ վարպետներից էր, որը զբաղվում էր խաչքարերի ստեղծմամբ: Այս տասնամյակների ընթացքում նա բազմաթիվ աշակերտներ է ունեցել: «Հիմա Հայաստանում լավ վարպետները շատ են»,-գոհունակությամբ