3 մարտի 2018 - 12:31 AMT
Արցախի նախկին արտգործնախարարը՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

Արցախի hանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:

Ըստ աղբյուրի, Միրզոյանի նշանակումը կատարվել է 2018 թվականի հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվել է ավելի ուշ:

Կարեն Միրզոյանը Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել է 2017-իսեպտեմբերին, երբ ձևավորվում էր Արցախի նոր կառավարությունը: Այդ ժամանակ ԱԳ նախարար նշանակվեց Մասիս Մայիլյանը: