Չինաստանի օրենսդիրները մարտին կարող են քննարկել սոցիալական բարեփոխումների փաթեթը, այդ թվում ընտանեկան զույգերին 3-րդ երեխան ունենալու հնարավորություն տալու հարցը:
2015-ին Չինաստանում չեղարկվեց 1 երեխայի քաղաքականությունը, որը գործում էր 1970-ականների վերջից: Այն ժամանակ դա պայմանավորված էր բնակչությունը բալանսավորելու և երկրի զարգացումն ապահովելու հրամայականով, գրում է ՌԻԱ Նովոստին չինական պետական Global Times-ի վրա հղումով:
Առաջարկով հանդես է եկել փաստաբան Չժու Լեույը՝ հիմնավորելով դա այն մտահոգությամբ, որ Չինաստանը կարող է ծացր ծնելիության երկրի վերածվել:
2017-ին Չինաստանում ծնվել է 17,23 մլն երեխա, ինչը 630.000-ով պակաս է, քան 2016-ին, անկումը կազմում է 0,52%:
Ըստ ժողովրդագրական հարցերի փորձագետ Խուան Վենչժունի, առաջիկա 10 տարում ծնելիությունը Չինաստանում զգալիորեն նվազելու է, ինչն իր հերթին կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար արդեն 20 տարուց, եթե շարունակվի 2 երեխայի քաղաքականությունը: