5 մարտի 2018 - 10:44 AMT
Մեսսին իր կարիերայի 600-րդ գոլն է իրացրել

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև խաղի հաշիվը բացել է տան տերերի հարձակվող Լիոնել Մեսսին: Դա հայտնի արգենտինացի ֆուտբոլիստի 600-րդ գոլն է կարիերայում:

Նա 539 գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կազմում, 61՝ Արգենտինայի հավաքականի կազմում, հայտնում է Eurosport-ը:

Մեսսին Իսպանիայի առաջնության 2017/2018 խաղաշրջանում 24 գոլի հեղինակ է դարձել և 15 գոլային փոխանցում է կատարել 27 խաղում: