Մարտի 4-ին ղազախական «Ակտոբեն» ոչ ոքի է խաղացել բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հետ 1:1 հաշվով:
«Ակտոբեի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, հայտնում է KazFootball.kz-ը:
Պիզելլին իրացրել է 11-մետրանոցը:
Պիզելլին աչքի էր ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով վրացական «Շուկուրա» ակումբի հետ ընկերական խաղում:
Ընկերական խաղը տեղի է ունեցել ուսումնամարզական հավաքի շրջանակում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»:
33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: