5 մարտի 2018 - 12:15 AMT
10 մլն դրամ պետբյուջեից՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակմանը

Պետական բյուջեից 10 մլն դրամ կնվիրաբերվի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ին՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակման աշխատանքների իրականացման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

2017 թվականից ՊՈԱԿ-ը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրագիտարանի հրատարակման համար կազմակերպության ֆինանսական միջոցները բավարար չեն. անհրաժեշտ է համապատասխան հեղինակների և լրացուցիչ մասնագետ խմբագիրների ներգրավում: Այդ նպատակով ՊՈԱԿ-ը հաշվարկել և ներկայացրել է 10 մլն դրամի չափով ֆինանսական ծախսերի նախահաշիվ :