5 մարտի 2018 - 15:28 AMT
ՀՀ նորընտիր նախագահ Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել է նրա ընտանիքին: Իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի չորրորդ նախագահը Արմեն Սարգսյանը 1996 թվականի նոյեմբերի 1-ին դարձել էր երկրի 5-րդ վարչապետը և, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականին հրաժարական տվել: Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր:

2018 թվականի փետրվարին հոկտեմբերի 27-ին Աժ-ում սպանված ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նրա նամակը՝ հասցեագրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին։