5 մարտի 2018 - 18:31 AMT
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունը:

Հաշվիչ հանձնաժողովի կազմում էին Գևորգ Դանիելյանը, Ռուզան Հակոբյանը, Սերգեյ Մեղրյանը: Քվեարկությունն անցել է գաղտնի: Մարտի 5-ին կայացած առաջին նիստում, աշխատանքային կարգով, ՍԴ նորընտիր նախագահ Հարությունյանը ներկայացրել է Խորհրդի առաջիկա անելիքները:

Ավելի վաղ, ԱԺ-ն ընտրել էրԲարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին: ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում՝ այն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից: