6 մարտի 2018 - 13:19 AMT
Դեղատոմսով դեղերի վաճառքի որոշումը կարող է կասեցվել

ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններն ընդունելու հարցը։

Նախագիծը, մասնավորապես, առաջարկում է կասեցնել կառավարության՝ դեղերի զգալի մասը դեղատոմսով վաճառքի ենթակա դարձնող որոշումը։

Հիմնավորումում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 1-ին։ Առանց դեղատոմս վաճառելու արգելքի տակ էին ընդգրկվում բազմաթիվ հաճախ օգտագործվող եղեր, ուստի որոշումը դեղատներում մեծ հերթերի պատճառ դառնալով։