17 սեպտեմբերի 2002 - 23:42 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրոպայի ու Եվրազիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Նյու Յորքում քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության չափերն ու բնույթը: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը շոշափել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա առաջիկա շաբաթում Վաշինգտոնում: