Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 26 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ՊՆ վրա հղումով:
«Մարտի 6-ին Մոսկվայի ժամանակով 15: 00-ին Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վթարի է ենթարկվել ռուսական տրանսպորտային Ան-26 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների, բոլորը՝ 32 մարդ, ուղևորներն ու անձնակազմի անդամները, զոհվել են»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը բախվել է գետնին, երբ մինչև թռիչքուղին մնում էր 500 մ: