7 մարտի 2018 - 15:46 AMT
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցները հայտնի են

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցները հայտնի են՝ Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»: ՊՍԺ-ն ու «Պորտուն» դուրս են մնացել պայքարից:

ՊՍԺ-ն իր դաշտում ընդունել է Մադրիդի «Ռեալին»: 51-րդ րոպեին հաշիվը բացել է մադրիդցիների կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն: 66-րդ րոպեին փարիզեցիների թիմից Մարկո Վերատին դեղին քարտ է ստացել մրցավարի հետ խոսակցությունների համար: 71-րդ րոպեին Էդինսոն Կավանին հավասարեցրել է հաշիվը, սակայն արդեն 10 րոպե անց հյուերի կազմից աչքի է ընկել Կարլոս Կասեմիրոն՝ «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով (5:2 երկու հանդիպման արդյունքում), գրում է Lenta.ru-ն:

«Լիվերպուլ»-«Պորտու» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի, ինչը, առաջին հանդիպման արդյունքի շնորհիվ (5:0), թույլ է տվել Յուրգեն Կլոպի թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցնի Կիևում: