7 մարտի 2018 - 13:49 AMT
ԱՊՀ-ում համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող գործողությունները

ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող համատեղ գործողությունների ծրագիրը, որի հեղինակը ՌԴ առողջապահության նախարարությունն է: Այն կուղարկվի ներպետական համաձայնեցման:

Քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նիստի ավարտին փորձագետները հավանություն են տվել նախագծին: Ըստ միջոցառման արձանագրության, նիստին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իրականացման ժամկետը 2018-2022թթ. են: Ենթադրվում է, որ նշված ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրները կմշակեն և կիրականացնեն ակցիզային հարկերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան եվրոպական երկրների համար ԱՀԿ կողմից հաստատվածները:

2018-2022-ին ԱՊՀ անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն ծխախոտի մեջ վնասակար նյութերի քանակի նվազեցմանը, ինչպես նաև ծխախոտի և արտանետվող նյութերի բաղադրության ամբողջական հրապարակմանը: Նախատեսվում է նաև ծխախոտային արտադրանքի վրա ծխելու վնասների մասին պատկերների տեղադրումը, որոնք պետք է զբաղեցնեն արտադրանքի փաթեթավորման հիմնական կողմի առնվազն 65%-ը: