7 մարտի 2018 - 13:13 AMT
Աշխատանքային թոշակի վերահաշվարկի համար կդիմեն առանց աշխատելու մասին տեղեկանքի

Կառավարությունը մարտի 6-ի նիստում հավանություն է տվել պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Օրինագծով լուծում կտրվի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին. կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: