7 մարտի 2018 - 14:27 AMT
Մարտի 8-ի առթիվ Մոսկվա 50 մլն ծաղիկ է ներկրվել, այդ թվում՝ Հայաստանից

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մարտի 8-ի կապակցությամբ մոտ 50 մլն ծաղիկ է ներկրվել քաղաք: Այդ մասին քաղաքապետը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Ծաղիկները ներկրվել են տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից:

Ըստ Ռոսսելխոզնադզորի, կանանց տոնի առթիվ հիմնականում կակաչներ են ներկրում, որպես կանոն Էկվադորից , Քենիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Թաիլանդից և Հայաստանից, հայտնում է mskagency.ru-ն:

«Մարտի 8-ի կապակցությամբ ձեռներեցները 50 մլն ծաղիկ են Մոսկվա ներկրել: Չնայած սառնամանիքին, գարունն արդեն քաղաքում է»,-ասվում է գրառման մեջ: