8 մարտի 2018 - 14:36 AMT
Սերբիայի խորհրդարանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Սերբիայի խորհրդարանը չի պատրաստվում Հոյոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Աղբյուրի փոխանցմամբ, նման նախաձեռնությամբ էր հանդես եկել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, «Նոր կուսակցություն» ուժի ղեկավար և երկրի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը։

Վերջին տարում անգամ նման մի քանի առաջարկ էր եղել, դրանք, սակայն, մշտապես մերժվել են։

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Վիկոլիչը 2015-ի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցած օտարերկրյա 4 առաջնորդներից մեկն էր՝ ՌԴ, Ֆրանսիայի ու Կիպրոսի նախագահներ Պուտինի, Օլանդի ու Անաստասիադիսի հետ մեկտեղ։