8 մարտի 2018 - 21:41 AMT
Բելգիայում անհետացել են Քադաֆիի միլիարդները

2011-ին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի՝ ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված հաշիվներից մոտ $10 մլրդ է անհետացել։

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ բելգիական մամուլին հղում անելով, արգելափակված հաշիվները, ենթադրաբար, ղեկավարվում էին լիբիացի բռնապետի մերձավորների կողմից։

2013 թվականի դրությամբ 4 հաշվեհամարներին, որոնք բացված էին Լիբիայի պետական հիմնադրամների անուններով, ավելի քան 16 մլրդ դոլար էր գտնվում։ 2017-ի աշնանը հայտնաբերվեց, որ մոտ 10 մլրդ-ը անհետացել է։

Բելգիայի իշխանությունները տեղյակ չեն՝ որտեղ են նշված գումարները։

Մուամար Քադաֆին ղեկավարել է Լիբիան մոտ 40 տարի։ 2011 թվականին նա սպանվել է խռովարարների կողմից՝ սկիզբ առած քաղպատերազմի ընթացքում։ Սպանությանը նախորդել էր ապստամբության փորձ մի շարք լիբիական քաղաքներում, որը Կադաֆին փորձել էր ճնշել բանակ, ավիացիա ու հրետանի կիրառելով, սակայն ՄԱԿ համաձայնությամբ արևմտյան երկրները սկսեցին կառավարական ուժերի ռմբակոծությունները։ 2011-ի հոկտեմբերի 20-ին Քադաֆին գերվել էր ու սպանվել, պատերազմը Լիբիայում շարունակվում է ցայցօր։