9 մարտի 2018 - 00:01 AMT
«Միլան»-«Արսենալ»` 0-2. Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը նոր ակումբում

Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչում իտալական «Միլանին» հյուրընկալվելիս լոնդոնյան «Արսենալը» հաղթանակ է տոնել 0-2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը խաղի 15-րդ րոպեին` խփելով նաև իր առաջին գնդակն «Արսենալի» կազմում:

Երկրորդ գնդակն առաջին խաղակեսի վերջին լրացուցիչ դարպասը միլանցիների դարպասն է ուղարկել Աարոն Ռեմսին:

Երկու դեպքում էլ գոլային փոխանցումների հեղինակ է դարձել Մեսութ Օզիլը: