9 մարտի 2018 - 16:12 AMT
Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը ՀՀ-ից 34 շախմատիստ կմասնակցի

Մարտի 16-29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին ըստ նախնական տվյալների, կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: