9 մարտի 2018 - 16:30 AMT
Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները 2018-ին ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագիր են ստորագրել: Մարտի 9-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գենելար-փոխգնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը:

Հասանովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև դրանց ակտիվացումն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով, հայտնում է Haqqin.az-ը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ: