Արաքսի հովտի զարգացման նպատակով «Արաքս գոտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունն է ստեղծվել: «Արցախպրեսի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նա ասել է, որ 150 հա հողատարածքում գարնանացան աշխատանքներ են նախատեսում սկսել:
«Տեղանքը նպաստավոր է և՛ այգեգործության, և՛ դաշտավարության համար: Հովտում արդեն վերականգնվել են 60 հա-ից ավելի խաղողի այգիներ: 80 հա-ից ավելի պատրաստված հողեր ունենք այգեգործության համար: Տեղադրված է 3 անձրևացման համակարg, որից 2-ը՝ 50-ական հա դաշտավարության ոռոգման համար, մեկը՝ 20 հա»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ տեղանքում ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Անդրադառնալով իրացման խնդրին՝ նախարարը նշել է, որ տեղում վերամշակող արտադրամասերի ստեղծման ծրագրեր կան, որոնք դեռևս ուսումնասիրման փուլում են գտնվում: