Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանը կարող է մայիս ամսին միանալ ԵԱՏՄ-ին: Այս մասին գրում է ռուսաստանյան Russia Today-ը:
«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը, միանշանակ, կնպաստի հետագայում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումների ոլորտում գործակցության ընդլայնմանը», - ասել է ռուս նախարարը:
ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաեյին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման աշախատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս 2015 թվականին, այժմ մոտ են ավարտին:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սերբիան նույնպես կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Միությունն այժմ գործակցության ընդլայնման ուղղությամբ բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ: