10 մարտի 2018 - 15:40 AMT
Վատիկանում Նարեկացու արձանը կբացվի. Կմասնակցեն ՀՀ նախագահը, Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողությանը: Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» Հ/Ը-ն:

Գրիգոր Նարեկացու արձանը Պապին նվիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արձանի բացման արարողությանը ներկա են լինելու նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

Արարողությունը կայանալու է ապրիլի 5-ին:

Մարտի 10-ին Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Վատիկանի նվիրակ Իվան Սանդուս եպիսկոպոսին, ով Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը՝ արձանի զետեղման արարողությանը։