Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի թիմն այժմ աշխատում է նոր ֆիլմի ստեղծման վրա: «Դրախտի դարպասը» նոր ֆիլմի առանցքը Արցախն է՝ ֆիլմ, որը խոսելու է արվեստի լեզվով մարդկային ճակատագրերի, բարու և չարի հավերժական բախման, ճշմարտության վերարժևորման ու խղճի մասին:
2 տասնյակից ավելի փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերից հետո Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ» և «Վերջին Բնակիչը» խաղարկային ֆիլմերը հասել են մեծ հաջողությունների՝ միջազգային կինոփառատոնների և կինո շուկաների Վենետիկում, Կաննում, Շանհայում, Տորոնտոյում և Լոս Անջելեսում:
«Դրախտի դարպասը» ֆիլմով ևս հաջողությունների հասնելու նպատակով և միջազգային որակին համապատասխան, գեղարվեստական ուժեղ շրջադարձերով և խոսուն ենթատեքստով, տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է լայն տարածված մեթոդի՝ crowdfunding-ի՝ ֆիլմի նկարահանումների համար պահանջվող գումարը ամբողջացնելու նպատակով, ասվում է թիմի հաղորդագրության մեջ:
Crowdfunding-ային արշավի մեկնարկը կտրվի մարտի 17-ին և կանցկացվի indiegogo համաֆինանսավորման հարթակում: