12 մարտի 2018 - 11:21 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը, նախորդի համեմատ, խաղաղ է ստացվել` 3 ոչ ոքի չորս պարտիայում:

Արոնյանը ևս ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ:

Երկրորդ տուրի արդյունքները. Ալեքսանդր Գրիշչուկ-Ուեսլի Սո` 1:0, Շահրիյար Մամեդյարով – Լևոն Արոնյան, Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ-Սերգեյ Կարյակին` ոչ ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 12-ին` երրորդ տուրում միմյանց հետ կխաղան. Արոնյան-Կրամնիկ, Կարուանա-Մամեդյարով, Կարյակին-Գրիշչուկ, Սո-Դին Լիժեն զույգերը: