12 մարտի 2018 - 11:36 AMT
Մասկը մտադիր է 2019-ին առաջին անգամ փորձարկել միջմոլորակային տիեզերանվը

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը մտադիր է Մարսի գաղութացման համար նախատեսված նոր տիեզերանավն առաջին անգամ փորձարկել 2019-ի առաջին կիսամյակում: Այդ մասին Մասկը հայտարարել է տեխնոլոգիաների ամենամյա SXSW Օսթինի տոնավաճառում:

«Մենք դեպի Մարս ուղևորվողկամ միջմոլորակային տիեզերանավ ենք կառուցում, որը կարճատև թռիչքների համար պատրաստ կլինի 2019-ի առաջին կիսամյակում»,-հայտարարել է նա: Նա նշել է նաև, որ իրեն միշտ չէ, որ հաջողվում է պահպանել հայտարարված ժամկետները, գրում է ՏԱՍՍ-ը CNBC-ի վրա հղումով:

«Ես կարծում եմ, որ հենց որ մենք կառուցենք տիեզերանավը, առարկայորեն կհաստատենք, որ այդ ճանապարհով կարող են գնալ նաև մյուս երկրներն ու ընկերությունները: Նրանք դեռ դա հնարավոր չեն համարում, սակայն եթե դա մեզ հաջողվի, ապա նրանք էլ խաղի մեջ կմտնեն»,-ասել է Մասկը:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ մտադիր է 2022-ին սկսել Մարսի գաղութացման ծրագիրը: Այդ նպատակով մշակվում է 106 մ բարձրությամբ BFR կրող հրթիռը, որի օգտակար բեռնվածությունը կարող է հասնել 150 տոննայի: Այն կկարողանա տիեզերք դուրս բերել միջմոլորակային տիեզերանավը, որտեղ ենթադրվում է 40 խցիկ ունենալ աստղագնացների համար: