12 մարտի 2018 - 18:18 AMT
Մարտին Քիոուն. Մխիթարյանը և Օբամեյանգը միմյանց հասկանալու ուժեղ հատկություն ունեն

Լոնդոնի «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը միմյանց հասկանալու գերհզորը հատկություն ունեն: The Daily Star-ի փոխանցմամբ, այս մասին ասել է «զինագործների» նախկին պաշտպան Մարտին Քիոունը:

Ըստ նրա՝ չնայած դժվարություններին երկու նորեկներն էլ դառնում են «Արսենալի» իսկական խաղացողներ:

«Օբամեյանգը, իսկապես, շատ կարևոր խաղացող է «Արսենալի» համար, իսկ Մխիթարյանը սկսում է դառնալ նախաձեռնող ֆուտբոլիստ»,- ասել է ակումբի նախկին պաշտպանը:

Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: