12 մարտի 2018 - 17:53 AMT
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը

Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: «ՌԻՍ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է դերասանի ղեկավարած՝ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը:

82-ամյա Տաբակովին հոսպիտալացրել էին 2017 թվականի նոյեմբերին: Դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ նրան վիրահատել էին:

Տաբակովը նկարահանվել է հայտնի ֆիլմերում՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն: