13 մարտի 2018 - 11:27 AMT
2017-ին ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտն աճել է մոտ 14%-ով

2017 թվականին 2016-ի համեմատ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում 13,6% աճ է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում ոլորտում ծառայությունների, արտադրության և առևտրի ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է $269,1 մլն:

Մինչդեռ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցի համաձայն՝ 2017 թվականին ոլորտի միայն արտահանման ծավալները կազմել են $338,5 մլն:

Ըստ ԱՎԾ-ի, 2017-ին ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում արտադրությունն աճել է 22,5%-ով, առևտուրը՝ 57%-ով, ծառայությունները՝ 6,5%-ով:

Ընթերցեք նաև. Որքան արժե «հայկական ուղեղը». ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով: