13 մարտի 2018 - 13:20 AMT
ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն Հայաստանում

Հայաստանում կայանալիք «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարության շրջանակում ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն ՄիԳ-29 ինքնաթիռներով: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավիացիոն ծրագրի շրջանակում ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուները 6 անձնակազմով կկատարեն բարձրագույն պիլոտաժի ֆիգուրները, ինչպես նաև կցուցադրեն զուգակցված և անհատական պիլոտաժ ՄիԳ-29 ինքնաթիռներով»,-ասել են գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ստրիժի» խմբի անձնակազմերը կցուցադրեն սյունյակից բուրգի վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Տակառ», «Հայելի», «Զանգ», «Ականջ» և բազում այլ ֆիգուրներ:

«Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարությունը տեղի կունենա մարտի 17-ին էրեբունի օդանավակայանում: