Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կապակցությամբ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, նրան բողոքի նոտա է հանձնվել, որը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հասցեագրել է ԱՄՆ Պետական դեպարտամենտին»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Պատվիրակության այցն ԱՄՆ աշխատանքային է: