13 մարտի 2018 - 18:38 AMT
ԵՄ-ն սպիները վտանգավոր իրերի ցանկում է ներառել

Եվրաﬕությունը կազﬔլ է վտանգավոր իրերի ցանկը, որում ընդգրկվել է նաև սպիները: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին գրված է վտանգավոր իրերի մասին եվրոպական արագ արձագանքման համակարգի 2017 թվականի զեկույցում:

Նշվում է, որ սպիներները կարող են ﬖասել երեխաներին: Իսկ լուսարձակող սպիների մարտկոցը կուլ տալու դեպքում երեխայի մոտ կարող են այրոցներ առաջանալ:

Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մյուս մասերը:

Սպիները պտտվող ձեռքի խաղալիք է, որի կենտրոնում գտնվում է մետաղյա կամ կերամիկական առանցքակալ: Դրա շուրջը տեղադրված են մի քանի թիակներ և ծանրացուցիչներ։ Խաղալիքը հայտնի է դարձել 2017 թվականին, սակայն արտադրվել է 1990-ին: Դրա ճանաչելիությունը գնալով աճում է։