14 մարտի 2018 - 13:37 AMT
Մերկելը վերընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն ընտրել են Քրիստոնյա-դեմոկրատական միությունը առաջնորդ Անգելա Մերկելին երկրի կանցլերի պաշտոնում։

Մերկելն ընտրվել է պաշտոնում 4-րդ անգամ: Նա ղեկավարում է երկիրն 2005 թվականից։

Deutsche Welle հաղորդմամբ, նրան կողմ է քվեարկել 364 պատգամավոր, դեմ՝ 315-ը։ 9 պատգամավոր քվեարկել է ձեռնպահ։

Գերմանական Բունդեսթագի ընտրությունները կայացել էին 2017 թվականի սեպտեմբերին․ այդ ժամանակավանից ի վեր՝ մոտ 5 ամիս, երկիրը չէր կարողանում կառավարություն ձևավորել։

Ի վերջո, Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միությունը կոալիցիա կազմեց Քրիստոնյա-սոցիալական միության ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։