14 մարտի 2018 - 13:25 AMT
ՊՆ պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստան:

Նրանք կայցելեն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

2017-ի սեպտեմբերին պաշտոնական այցով Չինաստան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: «Պոլի գրուպ» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, պատրաստակամություն էին հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

«Նորինկո» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։