14 մարտի 2018 - 14:54 AMT
Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չվերթներ կիրականացնի

Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա -Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Թռիչքները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: