15 մարտի 2018 - 10:32 AMT
ՀՀ-ն 8 սանդղակով նահանջել է երջանկության վարկանիշում

2018 թվականին Հայաստանը նահանջել է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում՝ զբաղեցնելով 129-րդ հորիզոնականը 2017 թվականի 121-րդ հորիզոնականի փոխարեն: ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN) կազմակերպության հրապարակած զեկույցում այս տարի գնահատվել է աշխարհի 156 երկիր:

Հարևան Ադրբեջանն ավելի երջանիկ երկիր է, քան Հայաստանը. երկիրը վարկանիշում 87-րդ հորիզոնականում է: Վրաստանն ընդամենը մեկ սանդղակով է բարձր ՀՀ-ից. այն 128-րդն է: Իրանը 106-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 74-րդ:

Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: Զեկույցում նշվում է, որ այս երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով:

Ամենադժբախտ երկների հնգյակը գլխավորում է Բուրունդին, որին հաջորդում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան և Եմենը:

Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում: