15 մարտի 2018 - 17:18 AMT
Թուրքիայի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշել ՀՀ-ին ԼՂ-ի հարցով

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Նա ասել է, որ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները պաշտպանվեն:

«ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Հայաստանը սխալ է, սակայն համապատասխան բանաձև ընդունելու համար անհրաժեշտ զզայունություն չունեն», - ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ այն ինչ սպառնում է Ադրբեջանին, սպառնում է նաև Թուրքիային:

Թուրքիայի վարչապետը մարտի 14-ին երկօրյա այցով Բաքվու է ժամանե, որտեղ մասնակցում է Բաքվի 6-րդ Գլոբալ ֆորումին։