15 մարտի 2018 - 17:59 AMT
Երևանից Մոսկվա մի քանի թռիչք ուշացել է

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այդ մասին հայտնում է ռուսաստանյան Gazeta.ru-ն:

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն, ժամը 17:50-ի դրությամբ, Երևանից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ չվերթներ են հետաձգվել՝ մասնավորապես Մոսկվա, Կրասնոդար ուղղություններով:

Հակառակ ուղղությամբ նույնպես հետաձգված թռիքչքներ կան: