Մարտի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Արքայադուստրը շրջայց է կատարել նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացել Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին, ասվում է Մատենադարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում»: