16 մարտի 2018 - 14:00 AMT
24 մլն դրամ՝ Երևանի տանիքները ներկելուն

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների ներկման աշխատանքներին մտադիր է 24,4 մլն դրամ հատկացնել: Գնումների հայտարարությունը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

Նախատեսվում է ներկել և մաքրել մոտ 8300 քմ մակերես:

Նշվում է, որ բազմաբնակարան շենքերի թեք տանիքների ներկման համար անհրաժեշտ է տանիքների նախնական մաքրում կորոզիայի հետևանքներից, վնասված մետաղաթերթերի փոխարինում նորով, թիթեղների վնասված և բացված կարերի առանձնացում, մաքրում և ամրացում սիլիկոնի միջոցով: