Երևանից Սարատով ուղևորվող ինքնաթիռը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ Երևան-Սարատով 6В-2922 չվերթը կշարունակվի տեսանելիության լավացումից հետո:
Մարտի 15-ին Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ էր հետաձգվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: