16 մարտի 2018 - 17:24 AMT
Մխիթարյան. Մոսկվան կանչում է

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ հետ: Այդ մասին հայտնի է դարձել շվեյցարական Նիոնում վիճակահանության արդյունքում:

Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «Մոսկվան կանչում է»,-գրել է նա:

Քառորդ եզրափակչի խաղերը կայանալու են ապրիլի 5-12-ը: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, պատասխան խաղը՝ Մոսկվայում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցկացվի Լիոնում մայիսի 16-ին: